Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Թու՞րք, թե՞ Թուրքիայի քաղաքացի

Թու՞րք, թե՞ Թուրքիայի քաղաքացի
13.06.2025 | 15:40

Իննսունական թվականներին նոր հեռուստացույց գնեցի, որն ուներ մի քանի օտարերկրյա ալիքներ: Հեռուստացույցը տեղադրողը միացրել էր նաև թուրքական ալիքները, ու ես չէի իմացել դա, եթե իմանայի, թույլ չէի տա:Բայց, ինչպես ասում են, անքննելի են Աստծո գործերը:

Հաջորդ օրը միացրեցի հեռուստացույցը. համերգ էր` տեսագրված համերգասրահից:

Մինչ ես կբարձրացնեի ձայնը, օպերատորները ցույց էին տալիս մե՛րթ երգչուհուն, մե՛րթ նվագախմբի երաժիշտներին, մե՛րթ հանդիսատեսին:

Ես մտածեցի, որ մեր երևանյան համերգասրահներից մեկն է, երաժիշտերն էլ` ժողովրդական երաժշտության մեր նվագախմբերից մեկն է, երգչուհին ծանոթ չէր. սա տևեց մի քանի վայրկյան: Բայց երբ ձայնը լիովին բարձրացավ, ես ցնցվեցի. երգչուհին երգում էր թուրքերեն, և դահլիճը նրան ձայնակցում էր` տարված ու հիացած:

Սա ինչ դավադրություն է, մտածեցի ես, ուրեմն այնքան ենք կորցրել մեր ինքնասիրությունը, որ մի կարգին արժանապատիվ հիշաչարություն էլ չենք կարող դրսևորել մեր՝ իսկապես ոխերիմ թշնամու հանդեպ:

Զայրույթս առավել սաստկացավ այն բանից, որ հանդիսատեսները մի մարդու նման երգում էին երգչուհո հետ հավասար:Բարեբախտաբար երգն ավարտվեց, և սկսվեց գովազդը… թուրքերեն:

Ես նայեցի էկրանի ձախ անկյունում գրված TRT տառերին և հասկացա, որ թուրքական ալիք է:

Բայց ի՜նչ հստակ ու պարզ էր ցույց տալիս,երևանյան ալիքներից ավելի պարզ (մեր ալեհավաքը տնային էր, և մեր ալիքները դժվար էին ենթարկվում դրան, բայց թուրքական չորս ալիքներն այնպես պարզ էին ցուցադրում, ասես պատուհանից դուրս նայելիս լինեինք):

Ես ցնցված էի հանդիսատեսների տեսքից. նրանց մեջ չկար ոչ մի շեղաչք` մոնղոլոիդ:

Ես մինչն այդ Թուրքիայում բնակվող թուրք չէի տեսել: Պատմական փաստն այն է,որ մոտ 7-8 դար առաջ Միջին Ասիայից և Ալթայից Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ եկած թյուրքական ցեղերը տեղաբնիկների` հայերի և հույների հետ երկարատև բախումներից և միջցեղային կռիվներից հետո 15-րդ դարում ստեղծում են Օսմանյան պետությունը, որը հետագայում երկրարաչափական պրոգրեսիայով ծավալվում, հզորանում և վերածվում է կայսրության:

Եվ այսպես, կողք-կողքի դնենք պատմական դեպքերն իրենց հաջորդականությամբ.

1) 7-8 դար. թյուրքական ցեղերը հրով ու սրով, անմարդկային դաժանություններով հաստատվեցին քաղաքակրթության օրրան Հայկական լեռնաշխարհում և Բյուզանդական կայսրության տարածքում: Պատմությունից հայտնի է, որ այդ ցեղերը սկզբում եկել են մի քանի հազար ձիավորներով` հետագայում այն հասցնելով մինչև երկու հարյուր հազարի, ընդ որում նրանք եկել են ոչ թե միանգամից, այլ տարիների ընթացքում` արշավանք-գաղթի ձևով:

Անժխտելի է, որ նրանք չէին կարող գալ միլիոններով:Այդ դեպքում բնական հարց է ծագում, եթե նրանք փոքրաթիվ են եղել, ապա ինչպե՞ս են կարողացել գրավել Բյուզանդիան, Հայաստանը, Արաբական խալիֆաթը, անգամ մի շրջան` Պարսկաստանի հյուսիսային մասը, եվրոպական մի քանի երկրներ, հասել են մինչև Եգիպտոս և Աֆրիկայի մի քանի երկրներ:

Սա ի՞նչ հրաշք է եղել, որ փոքրաթիվ մի ցեղախումբ իր փոքրաթիվ բանակով աշխարհածավալ նվաճումներ է արել:

Պատմությունը վկայում է, որ այդ նվաճումները եղել են սոսկալի դաժանությունների գնով: Հայտնի իրողություն է, որ պետությունն առանց մեծաթիվ ու հզոր բանակի, մանավանդ հին և միջին դարերում, երբ հիմնական ռազմական ուժը մարդկային գործոնն է եղել, պարզապես գոյություն չէր ունենա:

Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ եկած օրվանից թուրք-սելջուկների առջև ժողովրդագրական անլուծելի խնդիր է առաջանում. դաժան կռիվների և մեծագույն զոհերի գնով ձեռք բերված և նոր-նոր կազմավորվող պետականությունը նրանք կարող էին կորցնել` անհրաժեշտ թվով զինվոր չունենալու պատճառով: Անընդհատ պատերազմները հյուծում էին թուրք-սելջուկների բանակը. հազարավոր զինվորների մահը և վիրավորումներից հաշմվելը ռազմական արշավանքներում այնքան էին նվազեցրել նրանց մարդկային բնական պաշարները, որ գրեթե դադարում է նրանց բնական վերարտադրողականությունը:

Բանակը համալրելու ամենաարագ ձևը հպատակ ազգերից պատրաստի երեխաներ վերցնելն էր:Եվ տևական ժամանակ Օսմանյան պետությունը բռնությամբ աղջիկներ ու տղաներ էր տանում հպատակ ազգերից: Այդպիսի երեխաներից` տղաներից էին կազմված ենիչերիների ռազմական կազմավորումները. դրանք քրիստոնյաների տղա երեխաներն էին, որոնց առանձնակի դաժանության դասեր էին տալիս:

Ի դեպ, պատմության մեջ հայտնի է նման մի այլ իրողություն ևս. թաթար-մոնղոլները, երեք հարյուր տարի իշխելով Ռուսաստանում, դարերով երեխայի տուրք են հավաքել. յուրաքանչյուր ռուս ընտանիք` որպես հարկ, պարտավոր էր երկու երեխա վճարել հորդային` մոնղոլ զինվորներից սերած:

Ոսկե հորդան նույնպես բանակը համալրելու մեծ խնդիր է ունեցել:

Թվում է, թե Օսմանյան պետությունը կարողացել էր լուծել բանակը ապագա զինվորներով համալրելու դժվարագույն խնդիրը: Սակայն հարազատ միջավայրից կտրված 5-8 տարեկան այդ երեխաներին պահել-մեծացնելու համար շատ ժամանակ և նյութական մեծ ծախս էր պահանջվում պետությունից. պակաս դժվար չէր նաև ծնողներից ու հարազատներից, ազգային ծանոթ մշակութային, բարոյահոգեբանական և կրոնական սովոր միջավայրից բռնությամբ հեռացված այդ երեխաներին նոր պայմաններին հարմարեցնելը, իսկ դրա համար հազարավոր խնամակալներ էին հարկավոր: Եվ թրքացման քաղաքականությունը կտրուկ փոխվում է. մշակվում է նոր հայեցակարգ, որը միաժամանակ երկու խնդիր էր լուծում.

ա) ժողովրդագրական, այսինքն` թրքախոս կամ թրքացած բնակչության թվի ավելացում, ապա դրանից ածանցյալ`

բ) լուծվում էր բանակի անխափան համալրման խնդիրը:

Հզորացող Օսմանյան կայսրությանը պետք էին հնազանդ և նվիրված բնակիչներ, իսկ այդպիսիք չէին կարող համարվել նույնիսկ նվաճված ոչ քրիստոնյա ազգերը:

Երկարատև պատերազմներում հյուծված թուրքական բանակը իր կողմից նվաճված քրիստոնյա ազգերի տղամարդկանցով չէր համալրվում, քանի որ պետությունը նրանց հուսալի չէր համարում. չէ՞ որ քրիստոնյաները մի այլ` նվաճվող քրիստոնյա բախտակից ազգի դեմ երբեք չէին կռվի այնպիսի դաժանությամբ, ինչպես կկռվեին օսմանյան ռազմական և հոգեբանական դաստիարակություն ստացած թուրքերը: Կայսրության հսկայական տարածքում պետությանը հարկավոր էին ոչ այնքան հնազանդ կամ հպատակ, որքան անվերապահորեն և մոլեռանդորեն նվիրված բնակիչներ:

Սուլթանական Թուրքիան հաջողությամբ լուծում է ժողովրդագրական այդ դժվարին խնդիրը:

Թրքացման քաղաքականությունը քրիստոնյա ազգերի հանդեպ իրականացվում էր ամենադաժան դրսևորումներով և ծանր հարկերով: Շատ քրիստոնյաներ` հայերը, հույները, ասորիները, սլավոնները, դժվարանում էին վճարել այն ժամանակների համար չափազանց ծանր հարկերը: Պետությունը, բնամթերքից զատ, դրամական գանձումներ էր անում, իսկ գյուղացին կանխիկ փող չուներ: Նա իր առևտուրն հիմնականում իրականացնում էր պարզ ապրանքափոխանակությամբ: Հարկերը չվճարող քրիստոնյաները ենթարկվում էին դաժան ծեծի, սպանության, իսկ չվճարած հարկի դիմաց տանում էին նրանց զավակներին, կնոջը:

Շատերը հեռանում էին երկրից կամ հարկադրված իսլամ էին ընդունում և որոշ ժամանակ հետո դառնում էին թրքախոս կամ պարզապես «թուրք»:

Ահա՛, այսպես վերջին 3-4 դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը, որ ստեղծվել էր բնիկ ժողովուրդների հայրենիքի կամ պետության տարածքների վրա, ըստ էության, բնիկ ժողովուրդներին պարզապես թրքախոս էր դարձնում և ամենաիսկական ձևով թրքացնում էր:

Հիմա մի պահ պատկերացնենք բրիտանական, իսպանական, ֆրանսիական, ռուսական կայսրությունները, որ ստեղծվել էին այլ ազգերի հայրենիքն ու պետությունը գրավելով, եթե վարեին ուծացման թուրքական քաղաքականություն, ապա այդ կայսրությունների դարավոր տիրապետության ընթացքում կայսերական տիտղոսակիր ազգերի ՝ֆրանսիացիների, անգլիացիների, ռուսների թիվը պիտի եռապատկվեր` ի հաշիվ նվաճված ազգերի ուծացման գաղութատեր երկրի քաղաքական իշխանությունից, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Իսկ թուրքերի պարագայում այդպես չի եղել…

Իրենք՝ թուրքերը, ինչպես հայտնի է, եղել են շեղաչք` մոնղոլոիդ մարդաբանական տեսակին պատկանող, մինչդեռ վերջին երեք հարյուր տարիներին, և առավելապես հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունից

հետո, Թուրքիայի բնակչությունը «վերածվում » է եվրոպոիդի:

Մի՞թե այս փաստը ոչ մի եվրոպացի մարդաբան-գիտնականի և քաղաքագետի չի հետաքրքրում:

Ահա այսպիսի մտորումներ էի ես ունենում, երբ դիտում էի թուրքական հեռուստատեսության հաղորդումները: Ես վերջնականապես համոզվել էի դրանում և ուզում էի իմ այս խոհերին մասնակից անել նաև ուրիշներին:

Եվ դարձյալ, պատահաբար, դիմատետրում` ֆեյսբուքում, թուրքերի մարդկային և մարդաբանական տեսակին վերաբերող մի գրառման տակ ես գրել էի այն մասին, որ այսօր Թուրքիայում թուրք` որպես սելջուկների հետնորդներ` դեղնամորթ և շեղաչք, չկա. նրանք թրքացած հայեր, հույներ, ասորիներ, լազեր, չեչեններ, չերքեզներ և այլ ազգեր են:

Իմ այս մեկնաբանությանը եկավ մի մեկնաբանություն, որն ինձ ցնցեց, դա Մահթուրք անունով մի թուրք ազգագրագետ պրոֆեսորի՝ հիրավի դարակազմիկ բացահայտումն էր իրենց իսկ՝ թուրքերի համար. այն է` Թուրքիայում ապրող թուրքերը իրենց մարդաբանական տեսակով, ազգային մշակույթով, ազգագրական սովորություններով և ավանդույթներով, կենցաղով, խոհանոցով, բանահյուսական ավանդություններով, երաժշտական մտածողությամբ, երաժշտական նվագարաններով և դրանց լադային համակարգով բոլորովին նման չեն Միջին Ասիայում, Ալթայում և Ռուսաստանի Դաշնությունում ապրող մյուս թյուրքալեզու ազգերին:

Միակ ընդհանրությունը լեզուն է, իսկ տվալ դեպքում դա որոշիչ գործոն չէ:

Եվ իսկապես, կարո՞ղ ենք ասել, որ միլիոնավոր սևամորթ անգլախոս ամերիկացիները կամ Անգլիայում ապրող սևամորթները անգլոսաքս են, կամ Լատինական Ամերիկայի իսպանախոս կամ պորտուգալախոս բնիկներն ու խառնածինները իսպանանացի կամ պորտուգալացի են,բիհարկե ոչ:

ՈՒրեմն տվյալ դեպքում լեզո՛ւն ևս չի որոշում ազգային` էթնիկ և առավելապես` ռասայական պատկանելությունը:

Ահա այսպիսի խորհրդածությունների էին հանգեցրել ինձ TRT թուրքական հեռուստաալիքների հաղորդումները, որոնք հաստատվեցին «թուրք» ազգագրագետ պրոֆեսորի բացահայտումներով, որ հոդվածի տեսքով հրապարակվել էր 2014թ. ՌԴ Յակուտսկ քաղաքում կայացած «Թյուրքալեզու ժողովուրդների ֆորումում»:

Հոդվածը հրապարակվել է ռուսաստանյան «Aftershock.news» բլոգում՝ ֆորումի մասնակիցների և սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններով, որոնցից մեկն ասես պրոֆեսորի մտքերի շարունակությունը լինի. դա իր ազգային ինքնությունը թաքցրած պոնտոսցի հույնի մեկնաբանությունն էր:

Այդ հոդվածից և ֆորումի` ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի թյուրքալեզու բնիկ ազգերի ներկայացուցիչ օգտատերերի մեկնաբանություններից հասկացա և կրկին համոզվեցի, որ Թուրքիայում ապրող բնակիչները թուրք չեն, այլ այդ երկրի բնիկ ժողովուրդներն են` բռնի թրքացված, և որ այսօրվա Թուրքիայի հանրապետությունը ամենաիսկական Օսմանյան կայսրությունն է` համեմատաբար փոքր չափերով, քանի որ այն ճանաչվել է որպես պետություն բնիկ ազգերի հայրենիքի ու պետության սահմաններում:

Իսկ հայտնի իրողություն է, որ կայսրությունները, ի վերջո, փլուզվում են:

Թուրքիայի, այսպես կոչված, հանրապետություն-կայսրությունը նույնպես ենթակա է փլուզման:

Այստեղ անտեսվում է նաև մի շատ կարևոր իրավաքաղաքական իրողություն․

Կայսրության պարագայում այդ պետությունը չի կոչվել Թուրքիա, այլ՝ Օսմանյան Կայսրություն՝ Օսմանի անունով։

Մինչդեռ 1923 թվից, երբ ադեն պաշտոնապես փլուզվել էր կայսրությունը, հռչավել էր Թուրքիայի Հանրապետությունը:

Թուրք ազգագրագետ պրոֆեսորի և ծպտյալ հույնի բացահայտումներն ու անկեղծ խոստովանութնունները և իրենց ազգային ինքնությանը վերադառնալու կոչը այսօր և վաղը հրատապ է և արդիական Թուրքիայում և այլ երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար:

Մի քանի տարի առաջ թուրքական սոցցաներում սկսվել էին մարդկանց ազգային ինքնության փնտրտուքները. մարդիկ պետական արխիվներում փնտրում էին իրենց արմատները, և բացահայտումները ցնցող էին:

Պարզվում է՝ իրենց զտարյուն թուրք համարող մարդիկ ծագումով հայ են, հույն են, ասորի են, լազ են, չեչեն են և այլն:

Ի դեպ, ծագումով լազ է Ռեջեփ Թաիփ Էրդողանը, որը, փոխանակ մտահոգվի իր ժողովրդի ազգային ինքնության կորստի փաստով, որը նույնպես ցեղասպանության դրսևորում է, հզորացնում է մի պետություն, որի տիտղոսակիր ազգը այդ երկրում գոյություն չունեցող թուրքն է:

Իհարկե թուրքական իշխանությունները արգելափակեցին ազգային ինքնահաստատման այդ փնտրտուքը՝ հասկանալով, որ դա խարխլում է պետության ազգային միասնականության հիմքերը:

Եվրոպական մի քանի ազգեր, նաև արաբները, հայերը, հույները, ասորիները վերջին 400 տարիներին եղել են Օսմանայան կայսրության դաժան տիրապետության տակ, ունեցել են ազգային, մշակութային, լեզվական, տարածքային և պետականության կորուստներ, մինչդեռ այդ կայսրության ագրեսիվ հատվածը եղել են ոչ թե շեղաչք-մոնղոլոիդ թուրքերը, այլ նույն այդ եվրոպական ազգերի, կայսրության բուն տարածքի բնիկ ժողովուրդների և արաբների բռնի թրքացած ժառանգները, որոնց թուրք էին համարում:

Այստեղ մի հույժ կարևոր հարց է ծագում. ո՞վ և ի՞նչ նպատակով էր սկսել Թուրքիայի քաղաքացիների ազգային ինքնության բացահայտման արխիվային այդ գործընթացը:

Ես հակված եմ մտածելու, որ դա կազմակերպել է այս նույն ազգագրագետ պրոֆեսորը, երբ Միջին Ասիայում և Ալթայում կատարում է մարդաբանական, ազգագրական և մշակութաբանական հետազոտություններ, և համոզվում է, որ իրենք՝ Թուրքիայում ապրող «թուրքերը», մարդաբանական նմանություն և ազգագրական-մշակութային ընդհանրություն չունեն աշխարհագական այդ տարածքների թյուրքալեզու ժողովուրդների հետ, հետևաբար նա արդարացի հարց է տալիս.

«Իսկ եթե մենք թուրք չենք, ապա ո՞վ ենք մենք»:

Այստեղից կարելի է հետևություն անել, որ այս ինքնության փնտրտուքի գաղափարի հեղինակը եղել է նույն այդ պրոֆեսոր ազգագրագետը, որը, քաղաքական հետապնդումներից և հարվածից խուսափելու համար, հոդվածը ստորագրել է կեղծանունով, ինչպես որ կասկածում են նաև ֆորումի մասնակիցները:

Ի՞նչ կտա մեզ՝ հայերիս, հույներին, ասորիներին, լազերին և բռնի թրքացած ժողովուրդներին այս հոդվածում տեղ գտած բացահայտումն ու տարբեր լեզուներով թարգմանելն ու տարածելը:

Հայտնի ճշմարտություն է՝ բոլոր ամրոցները ներսից են գրավում:

Այսօր Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում ապրում է մոտ 4 միլիոն «թուրք», այն էլ՝ հիմնականում երկքաղաքացիներ, որոնք կառավարվում են Թուրքիայից:

Սա նշանակում է, որ այդ 4 և ավելի միլիոն «թուրքերը» դանդաղ գործողության ռումբ են այդ երկրների ժողովրդագրական և քաղաքական դաշտում:

Սա պիտի հասկանան Եվրոպայում:

Ի՞նչ կտա մեզ՝ հայերիս, հույներին և ասորիներին, նաև Թուրքիայում բնակվող մահմեդական լազերին, չեչեններին, չերքեզներին և մյուսներին, այն, որ նրանք անարյուն կվերականգնեն իրենց ազգային ինքնությունը և պարտադրված չեն լինի մոռանալու կամ կորցնելու իրենց լեզուն ու մշակույթը, հայրենիքը, որտեղ ապրում են իրենց ազգակիցները:

Ինչ վերաբերում է թրքացած քրիստոնյաներին՝ հայերին, հույներին և ասորիներին, որոնք ծպտյալ ապրում են իրենց հայրենիքում, բայց բռնակալ պետության մեջ, կարող են միաբանվել, հայտարարել իրենց ազգային ինքնությունը՝ բացահայտելով նաև իշխող վերնախավի ազգային պատկանելությունը և անարյուն ժողվրդագրական հեղաշրջում կատարել, ինչպես մեկնաբանում է Մահթուրքի հոդվածին արձագանքող պոնտացի մի հույն, փաստարկելով, որ ինչո՞ւ պիտի այդ երկրում ապրող հույնը հույնին, ասորին ասորուն, հայը հային, հույնը հային, հայը հույնին, ասորին հույնին, հույնը լազին և այլն, սպանի, եթե նրանք բոլորը դարերով բարբարոս թուրքական իշխանությունների զոհն են դարձել:

Քաղաքական հետևությունները թողնում եմ խորագետ ընթերցողին և քաղաքագետներին:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ